Ինչպես և կանխատեսվում էր (հղումն՝ այստեղ), հուլիսի 1-ից Եգիպտոսում մի շարք հարկատեսակների բարձրացման հետևանքով գրանցվել է որոշ առաջնային անհրաժեշտության ապրանքատեսակների և ծառայությունների զգալի գնաճ: 

Արդեն մի քանի օր է, ինչ ամենամեծաթիվ բնակչությունն ունեցող արաբական երկրում չեն դադարում գործող իշխանությունների, հատկապես նախագահ Աբդ ալ-Ֆաթթահ ալ-Սիսիին դեմ տարաբնույթ բողոքի ակցիաները, իսկ սոցիալական ցանցերում եգիպտացիներն իրեն դժգոհությունն արտահայտում են #Սիսի_հեռացիր հեշթեգի լայն կիրառմամբ:

Դատելով Եգիպտոսի իշխանությունների մոտեցումներից՝ նրանք ցանկացած մեթոդի կիրառմամբ պատրաստ են պահպանել սոցիալ-տնտեսական քաղաքականության հարկային «բարեփոխումների» գործընթացը, որն իրականացվում է ԱՄՀ-ի խորհրդատվությամբ՝ կազմակերպության կողմից տրամադրվող վարկային գծի մնացյալ 12 մլրդ դոլարի չափով հատվածը առաջիկա 3 տարիների ընթացքում ստանալու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել