Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունից վերադառնալիս պատասխանել է լրագրողների հարցերին: Էրդողանը Թուրքիայի համար օրակարգային հարցերի թվում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նա նշել է, որ  մինչև այժմ միջազգային հարթակներում Թուրքիան միշտ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, և դա շարունակվելու է նաև ապագայում։

«Ղարաբաղի հարցում  մենք ի սկզբանե միշտ աջակցել ենք, աջակցում  և շարունակելու ենք աջակցել Ադրբեջանին։ Այս հարցում կա 3 պատասխանատու երկիր՝ ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա։  Ցավոք, նրանք  այդ ուղղությամբ չեն կարողանում անել կամ չեն անում անհրաժեշտ քայլերը։ Եվ, ցավոք,  դրա համար էլ  այդ հակամարտությունը շարունակվում է և լուծում չի ստանում»,-ասել է Էրդողանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել