Armsport.am-ը գրում է.

Խորվաթիայի ազգային հավաքականի պաշտպան Դեյան Լովրենը խոսել է իր ու հավաքականի խաղի մասին.

«Սա անբացատրելի ինչ-որ բան է: Մարդիկ ասում են, որ դժվար մրցաշրջան էր ինձ համար, սակայն համաձայն չեմ այդ մտքի հետ: Ես «Լիվերպուլի» հետ հասել եմ մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ հիմա ազգային հավաքականի հետ խաղալու եմ Աշխարհի առաջնության եզրափակչում:

Կարծում եմ, որ մարդիկ պետք է խոստովանեն, որ ես աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն եմ:

Մենք 20 տարվա ռեկորդ ենք թարմացրել: Մեր ուսերին միշտ ընկած էր այս բեռը: Այժմ երկրպագուները երբեք չեն մոռանա մեզ: Դեռ ունենք հնարավորություն ավելին անելու ու հույս ունեմ, որ դա կստացվի մեզ մոտ»,- Լովրենի խոսքերը մեջբերում է «Liverpool Echo»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել