Բաղադրամասեր

  • վարունգ - 1 կգ

  • քունջութ - 2 ճ/գ

  • պապրիկա - 1 ճ/գ

  • սոյայի սոուս - 60 մլ

  • սխտոր - 3 պճեղ

  • բուսայուղ - ըստ ճաշակի

  • աղ - 3 ճ/գ

  • ջուր - 1 լ

  • քացախ - 3 ճ/գ

  • սոուս չիլի - 2 ճ/գ

  • շաքար - 3 կտոր:

Մարինացված վարունգ՝ հունական ձևով

Պատրաստման եղանակը

  • Վարունգը լվանալ, ծայրերը կտրել, կողքերից փայտեր դնել, իսկ հետո վրան դանակով անկյունային կտրվածքներ անել (փայտերը պահում են, որ վարունգը կտրվի ոչ թե ամբողջովին, այլ կիսով չափ):

  • Այնուհետև վարունգները շարել կաթսայի մեջ, վրան 2 ճ/գ աղ ավելացնել, կափարիչը ծածկել, կաթսան վերև-ներքև թափահարել ու թողնել, որ վարունգի հյութը դուրս գա:

  • Քունջութը բովել (առանց բուսայուղի), մինչ հաճելի բույր արձակի, այնուհետև ծեծել հավանգի մեջ (կարելի է քունջութի փոխարեն քունջութի յուղ օգտագործել):

  • Սխտորի պճեղները մանրացնել, խառնել քունջութի, պապրիկայի և չիլի սոուսի հետ:

  • Տապակի մեջ տաքացնել բուսայուղը, ավելացնել համեմունքները և մի քանի րոպե անց կրակից վերցնել:

  • Վարունգների հյութը ճզմելով քամել և համեմունքային խառնուրդը լցնել քամած վարունգների վրա:

  • Վարունգների հյութը ճզմելով քամել և համեմունքային խառնուրդը լցնել քամած վարունգների վրա:

Մարինացված վարունգ՝ հունական ձևով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել