Tert.am-ը գրում է.

Երևանի ավագանու այսօրվա նիստում նիստը վարող փոխքաղաքապետ, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Կամո Արեյանն առաջարկեց Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը սահմանել հուլիսի 16-ը։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարությունից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ և իր հերթին առաջարկեց քաղաքապետի արտահերթ ընտրության օր նշանակել 2018 թ․-ի օգոստոսի 8-ը։

«Ձեր նշածով արտահերթ ընտրություններն այդքան շուտ են լինելու, որ ընտրական գործընթացի կազմակերպման տեսանկյունից խնդիրներ են առաջանալու։ Եթե հուլիսի 16-ին քաղաքապետ չընտրվի, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները օգոստոսին են լինելու, իսկ այդ ժամանակ պայմանները չափազանց դժվար են լինելու՝ քարոզարշավների կազմակերպման, տպարանների, դպրոցների հետ կապված խնդիրներ կարող են լինել։ Եվ այստեղ ամենամեծ վնասն այն է, որ ընտրությունների խոչընդոտները հաղթահարվելու են լրացուցիչ և մեծ գումարների հատկացմամբ։ Սա սաբոտաժ է պետության դեմ, ոչ թե «Ելքի» դեմ, այլ պետության դեմ»,- նշեց Խաժակյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել