Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Արցախի Հանրապետությունում զինծառայություն անցնելու որոշումը:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևն այս որոշումը «քաղաքական շոու» է անվանել: «Սա քաղաքական շոու է: Դրանով Փաշինյանի ռեժիմը փորձում է բարձրացնել իր վարկանիշը»,- հայտնել է նա:

«Այս քայլը ոչ կառուցողական է և չի կարող ծառայել տարածաշրջանի կայունացմանը»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել