Panorama.am-ը գրում է.

Առողջության և բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտը (INSERM) հայտնել է Ուսուտու վիրուսով մարդու վարակման առաջին դեպքի մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովստին:

Այն գրանցվել է Ֆրանսիայում:  Վարակված տղամարդը 30 տարեկան է, որին տեղափոխել են INSERM կլինիկա ` դիմային նյարդի վնասմամբ: Այնտեղ էլ ախտորոշվել է հիվանդությունը և բուժումն անմիջապես սկսել են:

Ուսուտու վիրուսը փոխանցվում է հիվանդ թռչուններից մոծակների միջոցով և ախտահարում է նյարդային համակարգը: Առաջին անգամ Ուսուտու վիրուսը հայտնաբերվել է 1959 թվականին Աֆրիկայում՝ կենդանիների մոտ: Ավելի հաճախ այն հանդիպում է ճնճղուկների, շիկահավերի, ինչպես նաև չվող թռչունների մոտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել