Tert.am-ը գրում է.

ՀՀԿ-ն դեռ չի որոշել՝ արդյոք առաջադրելու է Երևանի քաղաքապետի թեկնածու, թե ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:

«Դեռ կուսակցությունում չի որոշվել, բայց որովհետև ես այն կուսակցականն եմ, ով կարողացել է կազմակերպչական մոտեցումներ ունենալ, գտնում եմ, որ մենք կմասնակցենք ընտրություններին: Այն ձայները չենք վերցնի, որովհետև ինչ-որ մի բան փոխվել է երկրի ներսում, բայց որպես քաղաքական ուժ կլինենք առաջին գծում»,- ասաց Գ. Սահակյանը:

Նա ասաց, որ երբ ընտրություններ կլինեն, պարզ կլինի՝ ՀՀԿ-ն հանրության վստահությունը վայելում է, թե ոչ:

«Կուսակցությունը, եթե աշխատում է, պետք է աշխատի մեծամասնություն վերցնել, թեպետ գտնում եմ, որ վիճակն այնպիսին է, որ որևէ կուսակցություն չգիտի՝ ընտրություններին հաղթելու է, թե ոչ:

Անկախ նրանից՝ կլինենք իշխանության, թե ոչ, ՀՀԿ-ն առաջին գծում կլինի»,- ասաց Գ. Սահակյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել