Ռուսաստանում կայանալիք FIFA 2018 թվականի առաջնության կիսաեզրափակչի երկրորդ զույգը Անգլիայի և Խորվաթիայի հավաքականներն են: Այսօր BlogNews.am-ի հետ զրույցում Խորվաթիա-Անգլիա հանդիպման վերաբերյալ իր կանխատեսումներն է արել ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։

Խորվաթիա-Անգլիա խաղի կանխատեսումների մասին 

Այս խաղն առանձնանում է նրանով, որ իրար են հանդիպելու երիտասարդությունը և փորձը․ մանավանդ այս փուլում փորձը շատ կարևոր է: Այս առաջնությունը ցույց տվեց, որ այն թիմերը, որոնք երիտասարդ ֆուտբոլիստներ ունեն, այդ բարձր տեմպը, եռանդը փոխհատուցվում էին: Իհարկե, փորձն էլ շատ կարևոր է, բազմաթիվ օրինակներ եղան։ Օրինակ՝ Գերմանիան, Իսպանիան ֆավորիտ էին համարվում, բայց քանի որ նրանց կազմում խաղացողները ֆուտբոլային չափանիշներով արդեն տարիքն առել էին, երիտասարդների բարձր տեմպին չդիմացան: Անգլիայի հավաքականում նոր սերունդ է, և որևէ մեկը չէր սպասում, որ այդ հավաքականն այսքան հեռու կգնա, բայց շնորհիվ երիտասարդին հատուկ եռանդիի՝ նրանք հասել են կիսաեզրափակիչ: Մյուս կողմից՝ Խորվաթիայի հավաքականում խաղում են շատ անվանի ֆուտբոլիստներ՝ Մոդրիչը, Ռակիտիչը։ Կարծում եմ՝ այս առաջնությունում ամենահզոր կիսապաշտպանությունը նրանք ունեն: Իմ կարծիքով՝ նախապատվությունը պետք է տալ Անգլիայի հավաքականին, այդ երիտասարդները պարզապես զարմացրել են: 

Ի՞նչ խաղադրույք արժի անել

Անգլիայի հաղթանակ (2,30)

Ո՞ր հավաքականը կհաղթի՝ ըստ Ձեզ

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել