Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, քննարկվել են ՀՀ և ԱՀ համապատասխան գերատեսչությունների կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Արցախի էներգետիկ ոլորտում մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ Նախագահի խորհրդական - Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել