Հայաստանի Հանրապետության Կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան. օրակարգում 7 հարց է:

ԱԺ-ի քննարկման կներկայացնի «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը առաջին և երկրորդ ընթերցմամբ:

Քննարկման են ներկայացված նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը: 

Արտահերթ նիստի օրակարգում է նաև «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջեւ՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին», ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» համաձայնագիրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել