Բաղադրիչներ
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 100 գ
- կաթ - 250 մլ
- կարագ - 200 գ
- ալյուր - 350 գ
- հյութ կիտրոնի - 1 ճ/գ
- փխրեցուցիչ - 2 թ/գ
Պատրաստման եղանակը
Փափկեցրած կարագը հարում ենք շաքարավազի հետ, մինչև համասեռ փքուն զանգված ստացվի: Ձվերը կոտրում ենք և թեթևակի հարելով ավելացնում խմորին: Այնուհետև ավելացնում ենք նաև գոլացրած կաթն ու կիտրոնի հյութը: Վերջում ավելացնում ենք խմորիչի հետ խառնած ալյուրը և հարում այնքան, մինչ ստացվի հարթ, համասեռ խմոր:
Վաֆլի պատրաստելու գործիքը լավ տաքացնում ենք և պատում բուսայուղով: Խմորը լցնում ենք կաղապարի մեջտեղի մասում ու այն ամուր փակում ենք (մեկ վաֆլու համար պահանջվում է մոտավորապես 2 ճ/ խմոր):
Վաֆլին թխում ենք մոտ 5 րոպե (տարբեր մոդելներիի սարքերի համար այդ ժամանակը կարող է տարբեր լինել):
Խմորի մեր պատրաստած քանակությունից ստացվում է 10 x 10 սմ չափսերի 10 վաֆլի: Թխելուց անմիջապես հետո այն դրսից դառնում է խրթխրթան է, իսկ ներսից՝ փափուկ: Մեկ ժամ հետո վաֆլին փափկում է և այլևս չի խրթխրթում, իսկ եթե ցանկանում ենք այն խրթխրթան պահել, ապա պետք է դրանք շարենք ջեռոցի ցանցի վրա և 4-5 րոպե 160 ջերմաստիճանում չորացնենք:

Վիեննական վաֆլի կարելի է պատրաստել նախաճաշին: Լավ կլինի այն մատուցել տաք վիճակում, քանի որ այդպես շատ ավելի համեղ է ստացվում: Դե իսկ մատուցելիս վրան կարելի է ցանել շաքարի փոշի, քսել մեղր, ջեմ կամ խտացրած կաթ։
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%BE%D5%AB%D5%A5%D5%B6%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%A1%D6%86%D5%AC%D5%AB/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել