Ցանկանում ենք Ձեզ ներկայացնել 20-րդ դարի ամենախոշոր հանցագործությունները, որոնք մեծ աղմուկ էին բարձրացրել ու ողջ աշխարհին էին ոտքի հանել:

Սկսենք 20-րդ դարի ամենահայտնի գանգստեր Ալ Կապոնեից, ում կերպարը հաճախ հայտնվել է տարբեր կրիմինալ ֆիլմերում: Նա ամենադաժան հանցագործներից մեկի «կոչումը» ձեռք էր բերել 20-30 թթ. Չիկագոյում, որտեղ առնվազն 40 սպանություն է գործել, և որտեղ նրա հրամանով ավելի քան 400 մարդ է սպանվել: Սակայն նա ազատազրկվել է ոչ թե սպանության, այլ հարկերը չվճարելու պատճառով 1932-ին: Ոստիկանները, որոնք բռնեցին Ալ Կապոնեին, ազգային հերոսի կոչումներ ստացան, որը նրանց համար մեծ մրցանակ էր: Ողջ երկիրը խորը շունչ քաշեց ու հանգստացավ՝ հետևելով Կապոնեի դատավարությանը, որն էլ 11 տարի տևեց: Սակայն պատկերացրեք, թե ինչքան մեծ էր երդվյալ ատենակալների զարմանքը, երբ պարզ դարձավ, որ հանցագործը ոչ միայն չի զղջում իր արարքների համար, այլև ինքն իրեն համարում է բարերար ու կարծում է, որ հասարակությունն իրեն ուղղակի չի հասկանում:

Ցանկում երկրորդը Ջեք Մոլագարն է, որի կեղծանունը վերցվել է մի նամակից, որն ուղարկվել էր Նորությունների կենտրոնական գործակալություն, և որի հեղինակը սպանության համար պատասխանատվություն էր վերցրել իր վրա: Շատ մասնագետներ նամակն իրականում կեղծ են համարում և կարծում են, որ այն ստեղծվել է լրագրողների կողմից այս պատմության շուրջ հասարակության ուշադրությունը գրավելու համար: Նամակում Ջեք Մոլագարը նշում է, որ իր զոհերը մարմնավաճառներն էին, որոնց կոկորդները նա կտրում էր, մինչև կբացեր որովայնի խոռոչը: Երեք զոհերի ներքին օրգանների հեռացումը թույլ է տալիս ենթադրել, որ մարդասպանը անատոմիական հատուկ գիտելիքներ է ունեցել:

Իհարկե, չենք կարող մոռանալ ամենասարսափելի մարդասպաններից մեկի՝ Անդրեյ Չիկատիլոյի մասին, ում անունն արյունահեղության հետ է համեմատվում: Նրան են վերագրվում ավելի քան 50 սարսափելի սպանություններ, որոնք էլ նրան տվել են Ռուսաստանի ամենաարյունահեղ մարդասպանի կոչումը: Իր զոհերին նա սպանում էր երկաթուղիների կողքին, որպեսզի խլացնի նրանց աղաղակները եկող գնացքների աղմուկի ներքո: 1994-ի փետրվարի 14-ին Անդրեյ Ռոմանովիչ Չիկատիլոն, ով դատապարտվել էր մահապատժի 52 սպանության համար, գնդակահարվեց:

Հայտնի զույգ Բոնին ու Քլայդը ևս մտնում են 20-րդ դարի ամենամեծ հանցագործների թվի մեջ: Համաձայն միֆերի՝ նրանք ռոմանտիկ զույգ էին, որոնք «անարդարացի» իշխանություններին ձեռնոց էին նետում: Սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց գանգստերներ դառնալ, քանի որ հիմնականում թալանում էին բենզալցակայաններ, փոքր սրճարաններ: Դրա հետ մեկտեղ նրանք նաև մարդասպաններ էին և սպանում էին փոքր խանութների տերերի, ոստիկանների: Նրանց դաժանությունն ու սպանությունների անմտությունն այս երեխաներին լեգենդար դարձրեց: Նրանց սպանեցին 1934-ի մայիսի 23-ին, Բոնիին՝ 60 փամփուշտով, Կլայդին՝ 50-ով:

Ամենավերջում խոսենք ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին, որը տեղի է ունեցել 1963 թ. նոյեմբերի 22-ին: Քենեդին կրակոցի արդյունքում մահացու վնասվածք ստացավ, երբ նա իր կնոջ՝ Ժակլինի հետ նախագահական նստավայր էր գնում: Սպանությունը 10 ամսվա ընթացքում քննում էր հատուկ հանձնաժողովը՝ Բարձրագույն դատարանի ներկայացուցիչ Էրլ Ուորենի գլխավորությամբ, ով եկավ եզրակացության, որ սպանությունն արվել է հանցագործ Լի Հարվի Օսվալդի կողմից:

Սրա հետ մեկտեղ կան մի քանի տեսություններ, որոնք չեն ընդունում Ուորենի տեսությունն ու այլ վարկածներ են առաջ քաշում, որոնք, սակայն, այդպես էլ չեն հաստատվել ու ապացուցվել: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծ մասը՝ ավելի քան 70%-ը, չի հավատում սպանության պաշտոնական վարկածին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել