Tert.amLife-ը գրում է.
Դիզայներ Դիանա Շատվերյանի դուստրը` Վիվիենը, օրերս դարձել է 6 տարեկան, ինչի առթիվ ծնողները նրա համար «դեղին» խնջույք են կազմակերպել:
 
Դիանան Tert.am Life–ին է տրամադրել խնջույքի լուսանկարներն ու հայտնել, որ միջոցառումն անցկացրել են Արզնիում` ընտրելով բացօթյա տարբերակը։ Օրվա թեման և տորթի զարդարանքն ընտրված են եղել Վիվիենի սիրելի «Լեդի Բագ և Սուպեր կատու» մուլտֆիլմի հերոսների ոճով։
 
 
Դիանան հայտնեց, որ խնջույքին պատրաստվելու երկար ժամանակ չի ունեցել, քանի որ զուգահեռ նախապատրաստվում էին նաև մեկնել ընտանեկան հանգստի, սակայն ամեն բան արել է, որպեսզի փոքրիկը գոհ մնա։
 
Վիվիենի հյուրերի շարքերում եղել են Արևիկ Ուդումյանի որդին` Ռուբենը, Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիյանի դուստրը` Լիլիթը, և այլք։
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել