ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության տնօրեն Արմեն Շահնազարյանը, նախարարության և ԱԶԲ-ի պատասխանատու անձինք։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ի կողմից իրականացվող շարունակական օժանդակության համար, ներկայացրել համատեղ ծրագրերով աշխատանքի ընթացքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  արտահանմանն ու նորարարությանն ուղղված արդյունաբերության զարգացման ԱԶԲ-ի տեխնիկական աջակցությանն առնչվող հարցեր։ Նախարարը կարևորել է կարողությունների հզորացման, նոր գործիքակազմի ներդրման գործում ԱԶԲ-ի կողմից օժանդակությունը։ Անդրադարձ է եղել նաև պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը, ֆինասական հնարավորությունների արդյունավետ  կիրառմանը, արտահանման աջակցմանն առնչվող հարցերի։ Ավարտին կողմերը պայմանավորվել են հաճախակի դարձնել հանդիպումները՝ հայտնելով համագործակցության ընդլայնման պատրաստակամություն։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել