Կարդում եմ նոր քաղաքապետի թեկնածուների շուրջ գրառումները և ուղղակի ձայնով ծիծաղում։)))
Էս ի՞նչ մի փիառ-գրգռված վիճակա տիրում ենթադրյալ «քաղաքապետների» անձանց նկատմամբ։
Արդեն «վագոններով» սլիվներ են լցնում համացանց, արդեն կատաղի գովաբանություններ և ոչ պակաս կատաղի քննադատությունենր հակառակորդների դեմ։
Հարգելի քաղաքապետի պաշտոնի «պրետենդենտներ» ջան, մի շտապեք, մի ճղեք ձեզ մեջտեղից, մի իզուր տեղը փողեր շփեք փիառի վրա, շա՜տ շուտ է «քաղաքական» փամփուշտները վատնել։ Տակ եք տալու...
Տնաշեն, ախր մեղք եք...

Իմիջայլոց, օրինակ վերցրեք Խաչատուր Սուքիասյանից կամ Արարատ Միրզոյանից, տղերքը «գյոզերով» ֆավորիտներից են, սուս-փուս իրենց տեղը լռված՝ մարդիկ սպասում են հարմար պահի, որ թափով մտնեն խաղի մեջ, մինչև դուք իրար միս եք ուտում և սպառում եք ձեր իմիջային կապիտալը։)
Օֆ, եսիմ է... Ասողին լսող է պետք։))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել