Աղջիկները հաճախ դժգոհում են, որ ոչինչ չունեն հագնելու։ Մեծամասամբ դա ոչ թե հագուստի բացակայությունից է լինում, այլ այն բանից, որ չգիտեն ինչպես քիչ քանակությամբ հագուստից ստեղծել զգեստապահարան և միևնույն ժամանակ ոճային լինել։ Ահա նորաձևության 9 կանոն, որոնք թույլ կտան միշտ փայլել ոճով, նույնիսկ եթե պահարանում զգեստներն այդքան էլ շատ չեն։

1. Հաշվի առեք ձեր տարիքը

Հագուստ ընտրելիս միշտ պետք է սթափ մտածել։ Այն, ինչը նորաձև է, դեռ բավական չէ ձեզ լավ տեսք հաղորդելու համար։ Դա դեռ պետք է հարմար լինի ձեր տարիքին։ Ոչ մեկը հավերժ երիտասարդ չի լինելու, սակայն էլեգանտ կարելի է լինել միշտ։

2. Գույների համադրություն

Անցել են այն ժամանակները, երբ կոշիկն ու պայուսակը պետք է անպայման միևնույն գույնի լինեին։ Մի վախեցեք փորձարկումներից։ Հիշեք, որ որոշ հակադիր գույներ ընդգծում են միմյանց։

3. Սպիտակ վերնաշապիկ և բարձր օձիքով սև սվիտեր

Կարող եք չունենալ գրասենյակային կոստյումների լայն տեսականի, սակայն պարզապես պարտավոր եք գնել սպիտակ վերնաշապիկ և բարձր օձիքով սև սվիտեր։ Դրանք կարելի է համադրել տարբեր բաների հետ։ Կարող եք նաև վստահ լինել, որ դրանք կփակեն ձեր մարմնի թերություններն ու կընդգծեն առավելությունները։

4. Բարձրակրունկներ

Իհարկե, ձեր զգեստապահարանում կարող են գերիշխել հարմարավետ, թեթև կոշիկները, կեդերը և այլն։ Սակայն գոնե մի զույգ բարձրակրունկ պարտադիր պետք է ունենաք։ Այն ձեզ ինքնավստահություն կտա, իսկ կեցվածքն ավելի վեհ կդարձնի։

5. Մի մոռացեք ձեր մարմնի չափսերի մասին

Նույնիսկ մոդայիկ դիզայներից գնած հագուստը կարող է անճաշակ նայվել, իսկ պատճառն այն կլինի, որ հագուստը հարմարեցված չէ կազմվածքին։ Հաճախ աղջիկները մոռանում են հաշվի առնել իրենց մարմնի չափսերը։

6. Ներքնազգեստ

Այն, թե ինչպես ձեզ վրա կնստի բլուզը կամ սվիտերը, կախված է այն բանից, թե ինչպիսի կրծկալ է ձեր հագին։

7. Զարդեր

Զարդերը շատ ուժեղ ազդեցություն են ունենում ընդհանուր արտաքին տեսքի վրա։ Երկար ականջօղերը կարող են դեմքի ձվաձևությունը մեղմել, իսկ փոքրիկ կլոր ականջօղերը՝ ընդհակառակը՝ ընդգծել։ Բաց գույնի զարդերը դեմքին փայլ են հաղորդում, իսկ մուգ երանգներինը՝ արևահարված մաշկի երանգ հաղորդում։

8. Զգեստապահարանը բաժանեք 3 խմբի

Այդ խմբերն են «ինձ համար», «ընկերուհուս համար», «տղամարդու համար»։

9. Մի կրկնօրինակեք ոչ մեկին. փնտրեք ձեր ոճը

Մյուսներից առանձնանալու համար միշտ դրսևորեք անհատականություն։ Մի կրկնօրինակեք ոչ մեկին, նույնիսկ հայտնի մարդկանց։ Իհարկե, կարող եք վերցնել ձեզ ոգեշնչող մտքեր նորաձևության ամսագրերից, սակայն դրանց իրագործմանը մոտեցեք յուրովի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել