168.am-ը գրում է.

Եվրամիության անդամ երկրները եւ Կանադան պետք էմինչեւ 2024 թվականը 266 միլիարդ դոլարով ավելացնեն ռազմական ծախսերը: Հուլիսի 10-ին այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի՝ հուլիսի 11 – 12-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին:  «Եվրամիությունից դաշնակիցները եւ Կանադան մինչեւ 2024 թվականը պետք է 266 միլիարդ դոլարով ավելացնեն պաշտպանության ծախսերը»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել