Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է, որ «Միսս Հայուհի» գեղեցկության մրցույթի առաջին փուլում ընտրվել է «Միսս Տիեզերք Արմենիան»` Էլիզա Մուրադյանը:

 

25-ամյա Էլիզայի խոսքով` անչափ ուրախ է այս պատվին արժանանալու համար: Շնորհավորանքների և դրական մեկնաբանությունների կողքին, սակայն, տեղ գտան բացասական կարծիքներն ու նրա հաղթանակի` անարդար լինելու մասին հրապարակումները։ Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Էլիզան ամուսնացած է, ինչը հակասում է գեղեցկության մրցույթի կանոններին: Մրցույթը նախատեսված է չամուսնացած աղջիկների համար։

 

Tert.am Life-ի հետ զրույցում Էլիզան ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ինքն ընկեր ունի, սակայն ամուսնացած չէ։ 

 

 

«Իմ ամուսնացած լինելու վերաբերյալ լուրերն ակնհայտ սուտ են: Դրանք տեղիք տվեցին բուռն քննարկումների, բայց այդ ամենն այնքան հեռու է իրականությունից, որ ամեն ձև կարելի է դա ապացուցել՝ թե՛ անձնագրի միջոցով, թե՛ այլ եղանակներով»,-ասաց Էլիզան:

Նա նշեց, որ սիրելիի հետ ընկերություն են անում արդեն 4 տարի: Նրա ընտրյալը մասնագիտոթւյամբ իրավաբան է, սակայն զբաղվում է բիզնեսով: Մրցույթի օրը սիրելին հանդիսատեսի շարքերից հետևում էր Էլիզայի բեմելին։ Մոդելի խոսքով` հարաբերություններն օրինականացնելու մասին վաղուց են մտածել, սակայն մրցույթին մասնակցելու որոշումը ծրագրերը փոխել է. «Մենք պլանավորել էինք ամուսնանալ, բայց մրցույթի պատճառով հետաձգեցինք: «Միսս Տիեզերք» մրցույթին իմ մասնակցությունից հետո կծրագրենք մեր ամուսնությունը»:

 

Էլիզայի խոսքով` ընտրյալը նորմալ է վերաբերվում իր մոդելային գործունեությանը, խանդի տեսարաններ չեն լինում, ավելին` «Միսս Տիեզերքին» ընդառաջ սիրելին իրեն ոգևորում է։ «Նա շատ ըմբռնումով է մոտենում այս ամենին և ինձ հետ հավասար ուրախանում է հաջողությամբ»,- ասաց «Միսս Տիեզերք Արմենիա» տիտղոսակիրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել