Ռուսաստանում կայանալիք FIFA 2018 թվականի աշխարհի առաջնությունը թևակոխել է կիսաեզրափակիչ փուլ: Հայտնի է, թե որ թիմերը կմրցեն իրար հետ կիսաեզրափակչում: Պայքարի մեջ մնացել է եվրոպական չորս հավաքական, որոնք կպայքարեն բաղձալի գավաթին տիրանալու համար: Առաջին կիսաեզրափակչի զույգը Բելգիայի և Ֆրանիսայի հավաքականներն են, որոնց հանդիպումը տեղի կունենա այսօր: Խաղից առաջ BlogNews.am-ը զրուցել է սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանի հետ, ով խաղի վերաբերյալ արել է իր կանխատեսումները:

Ֆրանսիա-Բելգիա խաղի կանխատեսումների մասին

Ես պատկերացնում եմ, որ վերջապես պետք է գոլառատ ֆուտբոլ լինի․ երկու հավաքականներն էլ ունեն շատ բարձրակարգ հարձակվողներ, ովքեր ունակ են ոչինչից գոլ քաղելու: Իմ կարծիքով՝ Բելգիան ավելի մոտ է հաղթանակին, որովհետև նա կարողացավ առաջնության ընթացքում կամային ֆուտբոլ ցուցադրել, կարողացավ իսկական բարձր կարգի ֆուտբոլ թելադրելուց զատ նաև հաղթել այն Բրազիլիային, որն ամենամեծ ֆավորիտն էր համարվում: Բելգիան ունի հրաշալի կազմ, շատ ուժեղ պաշտպանություն, հրաշալի դարպասապահ՝ Տիբո Կուրտուա։ Ես վաղուց դարպասապահի այդպիսի խաղ չեմ տեսել, այն, ինչ արեց Բրազիլիայի հետ խաղում, պարզապես գովասանքի է արժանի: Իրականում Բրազիլիային հաղթեց Կուրտուան Նեյմարի վատ խաղի պատճառով, ու այսքանից հետո ես ենթադրում եմ, որ բաց, գեղեցիկ ֆուտբոլ է լինելու, և հաղթելու է Բելգիան:

Ինչ խաղադրույք արժի անել

Ես առհասարակ դեմ եմ խաղադրույքներ անելուն, բայց ես 1000 դրամ դնելու եմ Բելգիայի 3:2 հաղթանակի վրա:

Բելգիան կհաղթի (2,09)

11 մետրանոց հարված կլինի խաղի ընթացքում (5,35)

Ռոմելու Լուկակուն գոլ կխփի (2,50)

Ո՞ր հավաքականը կհաղթի ըստ Ձեզ

Ֆավորիտ հավաքականի մասին

Սկզբում Արգենտինային էի երկրպագում, իհարկե, Մեսիի համար, բայց, ընդհանուր առմամբ, Բրազիլիայի երկրպագուն եմ: Դա մանկուց է՝ սկսած 1982 թվականի աշխարհի առաջնությունից: Շատ ցավեցի, որ Նեյմարի անպատասխանատու խաղի պատճառով Բրազիլիան չկարողացավ անել այն, ինչ սպասում էինք: Բայց սա ֆուտբոլ է, կարող է այդպես էլ լինել, ես ծայրահեղ ֆանատ չեմ, ես միայն Հայաստանի հավաքականի և հայ մարզիկների ֆանատն եմ: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել