Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր հրապարակել է կառավարության կազմը։ Ըստ Թուրքիայի նոր սահմանադրության՝ երկրում վարչապետի պաշտոնը չեղարկվում է, և կառավարության ղեկավար է դառնում նախագահը։

Առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվել է ԱԻՆ նախկին նախարար Ֆուադ Օգթայը, ԱԳՆ-ի ղեկավար է վերանշանակվել Մեվլութ Չավուշօղլուն, ՆԳՆ-ը՝ Սուլեյման Սոյլուն, արդարադատության նախարար՝ Աբդուլհամի Գյուլը։ ՊՆ նախարար է նշանակվել բանակի Գլխավոր շտաբի նախկին պետ Հուլուսի Աքարը, ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրել է Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը և այլն։

Հատկանշական է այն, որ Էրդողանը նախարարությունների թիվը կրճատել է 5-ով՝ 21-ից հասցնելով 16-ի։
Հուսանք՝ Հայաստանում ևս կկրճատվեն նախարարությունների և այլ գերատեսչությունների թիվը, որոնք սարսափելի մեծ բեռ են մեր՝ առանց այդ էլ բավական ծանր սոցիալ-տնտեսական վիճակում ապրող ժողովրդի ուսերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել