Բարձր պահանջներ զուգընկերոջ հանդեպ: Որպես կանոն, գեղեցիկ կանանց համար տղամարդկանց ուշադրությունն այնքան սովորական է, որ նրանք չեն համաձայնում հարաբերություններ կառուցել առաջինի, երկրորդի կամ հինգերորդի հետ: «Եթե ընտրությունն այդքան մեծ է, նշանակում է՝ ես ավելիին եմ արժանի»,- մտածում է գեղեցիկ կինը՝ հուսալով արքայազնի հանդիպել: Հետագայում, իհարկե, պարզվում է, որ արքայազն գոյություն չունի, որովհետև բոլորն էլ որոշակի թերություններ ունեն, որոնց հետ գեղեցիկ աղջիկները չեն ցանկանում հաշտվել:

Հարմարվելու ցանկության բացակայություն: Որպես կանոն, գեղեցիկ աղջիկները բարդ բնավորություն են ունենում, եսասեր են, բացարձակ չեն կարողանում հարմարվել մարդկանց: Այդ պատճառով ադեկվատ տղամարդիկ, ովքեր չեն կարողանում դիմանալ ճնշմանը, հեռանում են գեղեցիկ կանանցից, ում համար հետաքրքիր չէ ավելի նուրբ տղամարդկանց հետ: Առաջանում է փակ շղթա:

Ծանոթանալու վախ: Ոչ բոլոր գեղեցիկ կանայք շատ բարդ բնավորություն ունեն: Նրանց մի մասը կարողանում է ադեկվատ գնահատել տեղի ունեցող իրադարձությունները, պատրաստ է նոր հարաբերություններ կառուցել, բայց… Տղամարդիկ  հաճախ վախենում են առաջին քայլն անելուց և ծանոթանալուց՝ ենթադրելով, որ գեղեցիկ կնոջ հետ ծանոթությունը դատապարտված է ձախողման:

Մեծ պահանջներ սեփական անձի նկատմամբ: Որքան էլ պարադոքսալ հնչի, կան մի շարք օրինակներ, երբ գեղեցիկ կինն այնքան է խորասուզվել արտաքինի հետ կապված իր վախերում և բարդույթներում, որ առանց գիտակցելու սկսում է վանել տղամարդկանց՝ իրեն համոզելով, որ տղամարդն ավելի լավին է արժանի: Որպես կանոն, գեղեցիկ կանայք ավելի շատ բարդույթներ են ունենում, որոնք մեծ մասամբ հորինված են:

Սխալներ, որոնք սկսվել են մանուկ հասակից: Գեղեցիկ կանայք երբեմն տառապում են «գերազանցիկի» սինդրոմով, որը զարգանում է ծնողներից մեկի բարձր պահանջների արդյունքում: Կանայք, ում ծնողները դեռ վաղ տարիքից սովորեցրել են հաղթանակների, միայն լավագույնի ընտրության, հաճախ կյանքում միայն լավագույնն են փնտրում: Նրանք ենթագիտակցորեն կարող են վախենալ ծնողներից, ովքեր կարող են չընդունել իրենց ընտրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել