Եթե ցանկանում եք ունենալ բարեկազմ կազմվածք և գիշերը  ձեզ չտանջել քաղցից, ապա կարող եք օգտվել այս մթերքներից, որոնք հանգիստ կարող եք ուտել ընթրիքին:

Դիետոլոգները հաճախ բախվում են այն խնդրի հետ, որ նիհարել ցանկացող մարդիկ հրաժարվում են ընթրիքից: Չնայած փորձագետները ամբողջ ժամանակ հերքում են այն առասպելը, թե անհրաժեշտ է ուտել մինչև ժամը  18:00-ը և ոչ մի րոպե ավելի ուշ, նիհարել ցանկացողները շարունակում են հավատալ դրան:

Իրականում 10 ժամից ավելի տևող քաղցը, ընդհակառակը, խանգարում է նիհարելուն: Նախ՝ երբ քաղցած մարդը պառկում է քնելու, նրա քունը խանգարվում է: Երկրորդ՝ նիհարել պատրաստվող մարդը առավոտյան գազանաբար հարձակվում է ուտելիքի վրա: Երրորդ՝ ուտելու միջև ընկած մեծ ընդմիջումը դանդաղեցնում է նյութափոխանակությունը:

Ուստի դիետոլոգները խորհուրդ են տալիս ուտել քնելուց երկու ժամ առաջ և օգտվել այն ուտելիքներից, որ խորհուրդ են տալիս մասնագետները ուտել երեկոյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել