Վիսկոնսինի համալսարանի գիտնականների խումբը հայտարարել է, որ թոքախտի այդքան լայն տարածման մեղավորները հին հռոմեացիներն են։ Այս մասին գրում է Science Alert–ը։ Նրանք պարզել են, որ հիվանդությունը լայնորեն սկսել է տարածվել և փոխանցվել աշխարհով մեկ հանրային բարաքների և բաղնիքների օգտագործման արդյունքում՝ Հին Հռոմի կայացման ժամանակներում։

Ընդ որում, հիվանդության հիմնական փոխանցողները եղել են հռոմեական զինվորները և վաճառականները, որոնք ընդլայնում էին տերության սահմանները Ասիայում և Աֆրիկայում, որտեղ մանրէներով փոխանակվում էին տեղի բնակիչների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել