Tert.am-ը գրում է.

Առաջին օրից Գլխավոր շտաբից զեկուցել են, որ զինվորներին սնունդ և պարագաների մատակարարման առումով խնդիրներ չկան, և սա նշանակում է, որ հիմա էլ պետք է ապահովեն դրանք: Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուղղակի իրագործման հետ է կապված խնդիրը, այս ընթացքում տարբեր տեղեկատվություն ենք ստացել, որ որոշ զորամասերում լավ է, որոշում խնդիրներ են առաջացել կամ քննարկման փուլում են և կադրային լուծում կգտնեն, և այն մարդիկ, ովքեր պատշաճ չեն կատարում աշխատանքը, լուծումներ կգտնեն»,-ասաց նա:

Հարցին, թե դժվար էր բաժանվելը որդուց, պատասխանեց, որ այնպես չէ, որ տղային ավելի քիչ է տեսնելու, քան սովորաբար է:

Իսկ այն, որ որդու բանակ զորակոչվելը, նորմալ է, որ հանրության նման լայն ուշադրության է արժանանում, պատասխանեց. «Երևի առաջին անգամ է, որ լայն ուշադրության է արժանում, եթե 10-րդը լիներ հանրության առանձնակի ուշադրության չէր արժանանա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել