Armsport.am-ը գրում է.

«Բավարիան» անցած ամռանը մոտ է եղել հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերային իրավունքները գնելուն:

Մյունխենցիները ցանկացել են գնել այդ ժամանակ «Էվերթոնի» հարձակվողին, քանի որ մեծ է եղել ռիսկը, որ Ռոբերտ Լևանդովսկին կլքի «Բավարիան»: Սակայն ի վերջո «Բավարիան» համաձայնության է հասել Լևանդովսկու հետ, իսկ Լուկակուն տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Լուկակուն անցած մրցաշրջանում անցկացրել է 34 հանդիպում, որոնցում խփել է 16 գնդակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել