Զգեստը եղել և մնում է կնոջ զգեստապահարանի սիրելի իրը: Այս թեստը կբացահայտի ձեր անհատականությունը: Ընտրեք այն գգեստը, որն առաջինը նկատեցիք և կցանկանայիք կրել, իսկ նշանակությունը կարդացեք ներքևում:

Եթե ընտրել եք առաջին զգեստը, ապա ձեր երկրորդ անունը կանացիությունն է

Դուք քնքուշ եք, միամիտ և շարունակում եք հոգու խորքում երեխա մնալ: Դուք իմաստուն կին եք և հեռու եք հիմար ու թեթևամիտ լինելուց: Միշտ կարողանում եք ճիշտ որոշումներ կայացնել, իսկ ընկերուհիները հաճախ են ձեզանից խորհուրդ հարցնում: Երիտասարդ տարիներին շատ եք հիասթափություններ ունեցել, քանի որ չեք լսել սրտի ձայնին:

Եթե ընտրել եք երկրորդ զգեստը, ապա դուք իսկական լեդի եք

Նման կանայք կարողանում են ցանկացած տեղում և իրավիճակում նրբագեղ լինել: Ձեր մեջ ներքին ազնվազարմություն կա: Խորաթափանց ու խորը հայացք ունեք: Նման զգեստ կրողները հաճախ գեղեցիկ աչքեր են ունենում, իսկ տղամարդիկանց կողմից այդ ամենն աննկատ չի մնում:

Եթե ընտրել եք երրորդ զգեստը, ապա դուք խորհրդավոր և հանելուկային եք

Կանայք ունեն կախարդելու հատկություն, իսկ դուք հատկապես… Այս կանայք գիտեն իրենց առավելությունների մասին, սակայն մարդկանց մասին արտաքին տեսքով կարծիք չեն կազմում: Սիրո մեջ շատ նվիրված են և կարողանում են ամբոխի մեջ տարբերել իրենց ճակատագրի տղամարդուն:

Եթե ընտրել եք չորրորդ զգեստը, ապա ստեղծագործող կին եք

Այս զգեստը նախընտրող կանայք գիտեն ինչպես իրենց ներկայացնել: Երբ նրանք բացում են դուռը, բոլոր հայացքները շրջվում են նրանց ուղղությամբ: Նրանք սիրում են մեկ անգամ և կարողանում են լավ պատրաստել: Այս կանայք հիանալի տնտեսուհիներ են դառնում:

Եթե ընտրել եք հինգերորդ զգեստը, ապա անկեղծ եք

Նման կանայք իրենց առաջին պլան չեն մղում: Նրանք սիրո մեջ և աշխատանքում շատ անձնուրաց մարդիկ են և նվիրված են իրենց երեխաներին: Նման կանայք պետք է ավելի շատ ժամանակ տրամադրեն իրենց, որպեսզի կյանքում հասցնեն իրենց համար էլ ապրել: Տղամարդկանց հարցում հաճախ են սխալվում, սակայն երբ իրենց մասին սկսում են հոգ տանել, հանդիպում են այնպիսի մեկին, որը գնահատում ու նվիրվում է իրենց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել