Armsport.am-ը գրում է.

«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը ամենայն հավանականությամբ բաց կթողնի ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչ հանդիպումը:

Հենդերսոնը վնասել է ծնկի մկանները 1/4 եզրափակիչում: Շվեդիայի ընտրանու դեմ խաղի 85-րդ րոպեին Ջորդան Հենդերսոնը փոխարինվել էր: Վնասվածքը շատ լուրջ չէ, սակայն Անգլիայի ընտրանու բժշկական անձնակազմը Խորվաթիայի դեմ խաղից առաջ հստակ կորոշի Հենդերսոնը կկարողանա խաղալ, թե ոչ:

Հենդերսոնը Անգլիայի հավաքականի անփոխարինելի ֆուտբոլիստներից մեկն է: Նա ԱԱ-2018-ում բաց է թողել ընդամենը մեկ հանդիպում, դա Բելգիայի ընտրանու դեմ խմբային փուլի 3-րդ հանդիպումն էր, որին անգլիացիները մասնակցում էին երկրորդ կազմով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել