Panorama.am-ը գրում է.

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն օրեր առաջ մտահոգություններ էր հայտնել այլակարծության նկատմամբ անհանդուժողականության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ դատավորների վրա հնարավոր ազդեցության, ոստիկանության և ԱԱԾ-ի կողմից անձանց տնտեսական գործունեությանը և սեփականության իրավունքի միջամտության,  ու այլնի վերաբերյալ:

Որո՞նք ՓՊ նախագահի մտահոգությունների պատճառները, այս ու այլ հարցերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Արա Զոհրաբյանի հետ:

Հարց-Պարոն Զոհրաբյան, Դուք մտահոգություն եք հայտնել անձանց տնտեսական գործունեության և սեփականության իրավունքի միջամտության կապակցությամբ: Ո՞ր դեպքերի մասին է խոսքը: Կա՞ն բողոքներ: Այս առումով հնարավո՞ր է համագործակցեղ ՄԻՊ-ի հետ:
Պատասխան-Անձանց սեփականության իրավունքին պետությունը կարող է միջամտել, սակայն Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված դեպքերում, հիմքերով և կարգով: Մտահոգությունս վերաբերում էր այդ գործընթացին զուգահեռ լուսաբանումներին: Եթե լուսաբանվում է այս կամ այն տարածք մուտք գործելը դիմակավորված և զինված ծառայողների կողմից, ապա լավ կլիներ որպեսզի լուսաբանվեր նաև թե ինչ առիթի և հիմքի առկայությամբ է քրեական գործ հարուցվել և ինչն է հիմք հանդիսացել այս դատավարական գործողությունն իրականացնել: Հակառակ դեպքում, քաղաքացիների մոտ կարող է անպաշտպան լինելու զգացում առաջանալ: Փաստաբաններից այս առումով մտահոգություններ լսել եմ, իսկ ՄԻՊ-ի հետ բնականաբար ինչպես փաստաբանները, այնպես էլ քաղաքացիները նման դեպքերում կարող են համագործակցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել