Tert.am-ը գրում է.

Հայաստանցիների շրջանում հանգստի կազմակերպման ծրագրերում հաճախ տեղ են գտնում մեր երկրի հանգստավայրերը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Հայաստանի բնակիչներն ավելի հաճախ են նախընտրում իրենց հանգիստը կազմակերպել մեր երկրում: Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այդ տեսանկյունից աճը բավական ոգևորող է: Միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 22 տոկոս:

«Սա ներքին զբոսաշրջային այցելությունների ցուցանիշն է, երբ  Հայաստանի բնակչները հանգստանում են Հայաստանի տարածքում: Թե որ հանգստավայրերն են առավել նախընտրելիների շարքում, կդժվարանամ ասել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր հանգստավայրերն էլ այս սեզոնին ակտիվ են:

Յուրաքանչյուր հանգստավայր իր առանձնահատկությունն ունի»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Հայաստանի հանգստավայրերը հայաստանցիների շրջանում հետաքրքրություն առաջացնելը կապված է մի քանի գործոնների հետ: Նախ` ամեն տարի տուրիստական նոր պրոդուկտներ են առաջարկվում՝ կապված գյուղական, արկածային, էկո տուրիզմի հետ և այլն: Դրանից բացի, զարգացել է հյուրանոցային և հյուրատնային տնտեսությունները, այս գործում իրենց ներդրումն ունեն պարբերաբար տարբեր մարզերում կազմակերպվող փառատոնները, որոնք առիթ են մեկ անգամ ևս լինելու Հայաստանի գեղատեսիլ, գողտրիկ վայրերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել