operativ.am-ը գրում է
Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ գլուխը սահմանում է ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունների տեսակները և դրանց կատարման համար նախատեսված պատժաչափերը:
Քրեական Օրենսգրքի 168-րդ հոդվածի համաձայն՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը`պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է՝
1. պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2. երկու կամ ավելի երեխաների նկատմամբ,
3. Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով,
4. կեղծ որդեգրում կատարելու միջոցով` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել