Սրտի առողջության համար ամենաօգտակար ըմպելիքներից է կանաչ թեյը: Այն պարունակում է հակաօքսիդանտներ, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը և կանխում է կաթվածը: Մասնագետները խորհուրդ են տալիս օրական երեք բաժակ կանաչ թեյ խմել:

Նռան հյութը նույնպես չափազանց օգտակար է, սակայն չափավոր քանակով: Նռան հյութ կարելի է խմել օրական մեկ անգամ երեք ամսվա ընթացքում, շարունակել կարելի է մեկ ամիս դադարից հետո: Նռան հյութը խմում են 50:50 խառնուրդով, ուտելուց կես ժամ առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել