Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում SunExpress ավիաընկերության Boeing-737-800 ուղևորատար ինքնաթիռին օդանավակայանում հարվածել է կայծակը։ Միջադեպի արդյունքում ուղևորները չեն տուժել։

Նշվում է, որ ինքնաթիռն Անթալիա պետք է ուղևորվեր։ Կայծակի հարվածից անմիջապես հետո օդանավի մոտ փրկարարական և տեխնիկական ծառայություններ են ուղարկվել, որոնք զննել են ինքնաթիռը։ Ի վերջո, ուղևորները մեկնել են նշանակված ժամից երկու ժամ ուշ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել