Բարաք և Միշել Օբամաները արդեն 25 տարի է՝ երջանիկ ամուսիններ են, և ԱՄՆ նախկին նախագահը հավանաբար գիտի՝ ինչ բան է «ճիշտ ընտրությունը»։ Իմանալով, որ հասարակության հետ կապերի իր նախկին տնօրեն Դեն Փֆայֆերը պատրաստվում է իր սիրելիի մոտ տեղափոխվել՝ Բարաքը խորհուրդներ է տվել, թե ինչպես հասկանալ՝ արժե աղջկա հետ ամուսնանալ, թե՞ ոչ։

Փֆայֆերն այդ մասին գրել է իր նոր Yes We (Still) Can գրքում։

«Խորհուրդ, որը ձեզ տալիս եմ ամուսնության վերաբերյալ՝ արդյոք դու քո զուգընկերոջը հետաքրքի՞ր ես համարում։ Դուք այդ մարդու հետ ավելի շատ ժամանակ կանցկացնե՞ք, քան որևէ այլ մեկի հետ ձեր կյանքում և չկա՞ ավելի կարևոր բան, քան միշտ ցանկանալ լսել նրա կարծիքը ձեզ համար կարևոր բաների վերաբերյալ։

Նա ձեզ ստիպո՞ւմ է ծիծաղել։ Եվ ես չգիտեմ՝ դուք ցանկանո՞ւմ եք երեխաներ ունենալ, սակայն եթե որոշեք, պետք է հասկանաք՝ արդյո՞ք նա լավ մայր կլինի։ Դա այն է, ինչ իսկապես կարևոր է»։

Երբ Փֆայֆերն ասել է, որ իր ընկերուհին շատ հետաքրքիր է, զվարճալի և լավ մայր կլինի, Օբաման պատասխանել է․ «Ըստ երևույթին, նա այն միակն է։ Դու բախտավոր ես»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել