Panorama.am-ը գրում է.

Հուլիսի 8-ին Երևանում տեղի կունենա լեգենդների հանդիպում համաշխարհային ֆուտբոլի աստղերի մասնակցությամբ: Իսկ մինչ այդ, ֆուտբոլիստները հանդիպեցին լրագրողների հետ, կիսվեցին Հայաստանի մասին իրենց տպավորություններով, լուսանկարվեցին լրագրողների հետ:

«Միլանի» ու Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Կաֆուն առաջին անգամ Հայաստան է այցելել: Ասում է՝  հաճելի է այստեղ գտնվելը, և շնորհակալություն է  հայտնում այս հանդիպումը կազմակերպելու համար:

«Վաղը երկրպագուների համար տոն է սպասվում: Նրանք կարող են հանդիպել իրենց  սիրելի ֆուտբոլիստների հետ: Վաղվա հանդիպման համար կարևորը հաշիվը չէ, այլ այն, որ կարողանանք ուրախացնել հայ երկրպագուներին»,- նշեց  Կաֆուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել