Ռուսաստանում կայանալիք FIFA 2018 թվականի առաջնությունը թևակոխել է 1/4 եզրափակիչ փուլ, որից հետո հայտնի կդառնան կիսաեզրափակիչ դուրս եկած թիմերի անունները: Այսօր Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում կկայանան քառորդ եզրափակչի վերջին հանդիպումները։ Երեկոյան Ռուսաստանը կխաղա Խորվաթիայի հավաքականի հետ: Այսօրվա մարզական էքսպերտն Էդուարդ Քալանթարյանն է, ով BlogNews.am-ի հետ զրույցում խաղին ընդառաջ արել է իր կանխատեսումները:

Ռուսաստան-Խորվաթիա խաղի մասին

Ռուսաստանի հավաքականին ձեռնտու չէ, որ խաղը լինի գոլառատ: Նրանք պետք է հույսը դնեն կա՛մ հակագրոհների, կա՛մ գուցե տասնմեկ մետրանոցների վրա: Հաշվի առնելով մինչ հիմա գրանցված արդյունքները՝ շատ բարդ է կանխատեսումներ անել, քանի որ բոլոր ֆավորիտները դուրս մնացին պայքարից: Ամեն դեպքում շատ ծանր, բարդ խաղ եմ ակնկալում․ ով ավելի հաջողակ լինի, նա էլ կհաղթի: Խորվաթիայի հաղթանակի վրա ավելի վստահ եմ, քանի որ առաջնությունում մնացած ամենավառ հավաքականն է, որի խաղացած ֆուտբոլից պետք է միայն հաճույք ստանալ: Մնացած հավաքականներն ավելի պրագմատիկ են, ավելի հաշվարկով ֆուտբոլ են խաղում:   

Ո՞ր հավաքականը կհաղթի ըստ Ձեզ

Ի՞նչ խաղադրույքներ արժի անել

Խորվաթիան կհաղթի հիմնական ժամանակում (2,08)

11 մետրանոց հարված կլինի խաղի ընթացքում (2,40)

Գոլ կխփի Լուկա Մոդրիչը (4,50) 

Ֆավորիտ հավաքականի մասին 

Ես երկրպագում էի Բրազիլիայի հավաքականին, բայց երեկ դուրս մնաց պայքարից: Հիմա խորվաթներին կերկրպագեմ գոնե միայն նրա համար, որ գեղեցիկ ֆուտբոլ են խաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել