Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում նախատեսված այցին ընդառաջ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն ոչ միայն հավաքական Արևմուտքն է, ԱՄՆ-ի գլխավորությամբ, այլև Թուրքիան, որը տարբեր խողովակներով մշտապես խոչընդոտել է Հայաստանի վերաբերող խնդիրների քննարկմանն ու լուծմանը:


Ֆեյսբուքյան իր էջում Արմեն Աշոտյանը գրել է, որ Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունն ունի երկար և հաջողված պատմություն, այն երբեք չի իրականացվել Ռուսաստանի Դաշնության հանդեպ և ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր ունեցած դաշնակցային պարտավորությունների հաշվին:

«Սակայն հիշենք, որ NATO-ն ոչ միայն հավաքական Արևմուտքն է, ԱՄՆ-ի գլխավորությամբ, այլև Թուրքիան, որը տարբեր խողովակներով մշտապես խոչընդոտել է Հայաստանի վերաբերող խնդիրների քննարկմանն ու լուծմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել