Tert.amLife-ը գրում է.
Երգչուհի Մարտա Կիրակոսյանն այսօր նշում է 25-ամյակը: 4 տարեկանից երգող Մարտային շատերը մինչև այսօր էլ հիշում են որպես փոքրիկ երգչուհու: Ինքն էլ անկեղծանում է, որ յուրաքանչյուր տարիքում իրեն դեռ փոքր է զգում, իր տեսակն ու խառնվածքը տարեթվերի հետ չեն փոխվում:
 
Մարտան Tert.am Life-ին պատմել է, թե ինչպես է սկսվել ծննդյան օրն ու որտեղ  է շարունակվելու, ինչպես նաև խոսել է սիրելիի ու ընկերների մատուցած անակնկալի մասին:
 
«Առաջին շնորհավորանքները ստացա աշակերտներիս կողմից: Նրանք ինձ զանագահարում էին գիշերը 11:30-ից սկսած: Բոլորն ասում էին՝ կես ժամ շուտ եմ զանգել, որ առաջինը ես շնորհավորեմ,- ասաց երգչուհին և ավելացրեց, որ արդեն կեսգիշերին իրեն անակնկալ այցելել են Երգի պետական թատրոնի գործընկերները, մտերիմ ընկերներն ու աշակերտները՝ տոնական տորթով և ծաղիկներով,- Ժամը 12-ից սկսած օրս շատ բուռն էր:
Մինչև այս պահն արդեն այնքան շատ շնորհավորանքներ ու դրական էմոցիաներ եմ ստացել, որ անընդհատ ինձ լավ ու գնահատված եմ զգում»,- ասաց նա:
 
 
Երգչուհին ասաց, որ արդեն հասցրել է փչել տոնական տորթի մոմերը  ու երազանք մտապահել. «Անգամ տորթի տեսքով դոնդողի վրա դրված մոմերն եմ փչել: Ընկերներս գիտեն, որ դոնդող շատ եմ սիրում: Ամեն տարի էլ երազանք պահում եմ, ու դա կատարվում է: Թեև տեսակով երազկոտ մարդ չեմ, ավելի շատ նպատակներ ու ցանկություններ ունեմ: Այն ցանկությունների ուղղությամբ, որոնք հստակ գիտեմ՝ չեն իրականանալու, աշխատում եմ անգամ չմտածել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել