Ադրբեջանական բանակի գործողություններից հետո Նախիջևանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները խիստ անհանգստացած են իրենց կյանքի և անվտանգության համար, քանի որ տարիներ շարունակ այդ հատվածում մարդիկ ապրել են ավելի խաղաղ, տարիների ընթացքում բարելավել են իրենց բնակավայրերն այն հույսով, որ տարածաշրջանի գոնե այս հատվածում իրավիճակը միշտ այլ է եղել հակառակորդ կողմերի համար։

Այս ամենից հետո հանկարծ Բաքվի ուղարկած զորքը Նախիջևանում սկսում է կրքերը բորբոքել, որից ամենամեծ տուժողը լինելու է բնակչությունը։ Իսկ Նախիջևանում ապրող ադրբեջանցիները երբեք չեն ընդունել սահմանից այն կողմ ապրող ադրբեջանցիներին, ու միշտ ընդգծված վերաբերմունք է եղել միմյանց հանդեպ։

Հայկական բանակի վերջին գործողություններից հետո մեծ բախում է տեղի ունեցել ադրբեջանցի բնակիչների և զինվորականների միջև։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ զինվորականների շրջանում կան նաև տուժածներ, քանի որ նրանք հրաման են ստացել ամեն գնով մեղմել իրավիճակը բնակիչների հետ, սակայն բնակիչներն ավելի լուրջ են տրամադրված եղել։

Դրա արդյունքում բանակի և բնակչության մեջ լուրջ թշնամանք է առաջացել, դրան գումարվել է նաև այն հանգամանքը, որ Բաքվից եկած զինվորներն են փորձում սահմանին իրավիճակ թելադրել, այսինքն՝ Նախիջևանի զորքը, որը միշտ պաշտպանել է սահմանը երկրորդական դիրքում է հայտնվել և զրկվել է որոշումներ կայացնելու հնարավորությունից։

Այսպես շարունակվելու դեպքում Բաքվի զորքին նախիջևանցիները սատկացնելով վռնդելու են իրենց մոտից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել