«2018 թ. մայիսին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել ընդհանուր առմամբ 139.7 մլն ԱՄՆ դոլար: 2017 թ. մայիսին փոխանցվել էր 154.9 մլն ԱՄՆ դոլար: 12-ամսյա կտրվածքով այս տարվա մայիսը նախորդ տարվա մայիս ամսվա համեմատ, դրամական փո­խանցումների ներհոսքը նվազել է 15.2 մլն դոլարով կամ 9.8%-ով: Այս մասին են վկայում Կենտրոնա­կան բանկի տվյալները: 

Ընդհանուր առմամբ, հունվար-մայիս ժամանակահատվածի կտրվածքով, դրա­մական փոխանցումները գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածին: 

Այս տարվա հունվար-մայիսին փոխանցվել է 623.4 մլն դոլար՝ նախորդ տարվա 577.2 մլն դոլարի դիմաց: Սակայն առանձին վերցված մայիսն ընդհանուր դրական դինամիկայից շեղված է:

Այս տարվա առաջին չորս ամիսներին յուրաքանչյուր ամսում ավելի շատ դրամական փոխանցում է ստացվել արտերկրից, քան նախորդ տարվա նույն ամսում:

2018 թ. հունվարին փոխանցումների ներ­հոսքը եղել է 94.7 մլն դոլար 2017 թ. հունվարի 83.3 մլն դոլարի դիմաց, և այդպես շարունակ մինչև ապ­րիլ ամիսը ներառյալ: Մայիսին, ինչպես նշեցինք, այս միտումը փոխվել է: Եթե այդ միտումը շարունակ­վի (այսինքն՝ հունիսին հունիսի համեմատ նույնպես անկում լինի, և այդպես շարունակ), ապա տնտե­սությունը դժվարությունների առաջ կկանգնի: Գաղտնիք չէ, որ մեր բնակչության սպառման մի զգալի մասը ֆինանսավորվում է հենց դրսից եկող դրամական փոխանցումների հաշվին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել