Հուլիսի 7-ին, ժամը 05:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Հարժիս ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 22-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ա., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Վարորդը և ուղևորը (Ն. Զ, ծնված 1982 թ.-ին) ստացել են տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել