«Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քննարկումներում առա­ջարկում են կանանց մասնակցու­թյունն ԱԺ-ում նախկին 25 տո­կոսի փոխարեն դարձնել 40: Իրավաբանական շրջանակներում երեկ բուռն քննարկվում էր այս առաջարկը, ԸՕ-ում փոփոխությունների շուրջ տարիներ ի վեր աշխատած մասնագետները նշում են, որ ամեն ինչ պետք է հասարակությանը նման լինի, իսկ մենք այսօր նման հասարակու­թյուն չունենք: «Հայ կանանց մեծ մասի համար իրենց տունը, ընտանիքը թիվ մեկ նպատակն է, իրականում շատ քիչ են պատրաստված կանայք, որոնք քաղաքականությամբ կզբաղվեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ տարակուսանք հայտնելով, թե այդքան կին ինչպես են գտնելու, հո զոռով տներից չե՞ն հանելու բերեն ԱԺ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել