ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին: Վարչապետը կարևորել է ԱՊՀ անդամ երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Գորիսն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու նախաձեռնությունը և վստահություն հայտնել, որ նախատեսվող միջոցառումները կնպաստեն ԱՊՀ պետությունների միջև մշակութային կապերի ամրապնդմանն ու խորացմանը: 

ԱՊՀ գործադիր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին և մեր երկրի ու ԱՊՀ գործադիր քարտուղարության միջև առկա արդյունավետ համագործակցությունը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել