Aysor.am-ը գրում է.
ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհուրդը ուրբաթ կայացած նստաշրջանում ընդունել է Եվրամիության երկրների նախաձեռնած բանաձևը Սիրիայի վերաբերյալ՝ չնայած այդ երկրի ներկայացուցչի, նաև Կուբայի, Չինաստանի, Իրաքի և մի շարք այլ երկրների կողմից քննադատությանը: Փաստաթղթի՝ Ռուսաստանի կողմից առաջարկված ուղղումները չեն ստացել ձայների մեծամասնություն:
 
Բանաձևում, մասնավորապես, ասված է, որ Սիրիայի կառավարության կողմից կռվում են ահաբեկիչներ: Այն դատապարտում է մարդու իրավունքների խախտումները, որոնք կատարում են բոլոր կողմերը: Դրա հետ մեկտեղ տեքստում հատկապես ընդգծված են մարդու իրավունքների «սիստեմատիկ, համատարած և կոպիտ խախտումները Սիրիայի իշխանությունների և նրանց հետ կապված աշխարհազորային կազմավորումների» կողմից, «ներառյալ օտարերկրացի ահաբեկիչ-զինյալները և արտասահմանյան կազմակերպությունները, որոնք կռվում են Սիրիայի իշխանությունների կողմից»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել