Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին  ստորագրել է Արամայիս Գրիգորյանին  Սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնում  նշանակելու վերաբերյալ որոշում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արամայիս Գրիգորյանին նշանակել սփյուռքի նախարարի տեղակալ»,- նշված է Փաշինյանի որոշման մեջ:

ՀՀ վարչապետի մյուս որոշումներով Արմեն Միրզոյանը ազատվել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխավոր քարտուղարի պաշտոնից: Լևոն Խալիկյանն էլ ազատվել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։

Համապատախան որոշումները տեղադրված է e-gov.am կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել