Panorama.am-ը գրում է.

Ավելի քան երեք մլն դիտում է հավաքել Հարավային Աֆրիկայում արված տեսանյութը, որտեղ երևում են լողափով քայլող սիրահար պինգվինները, գրում է ՌԻԱ Նովոստին:

Այդ տեսանյութը տարածել է Twitter-ի օգտատերերից մեկը՝ նշելով, որ կադրերն իրեն ուղարկել է մորաքույրը, որը նոր է վերադարձել Հարավային Աֆրիկայից:

Սկզբում օգտվողները սկսել են հարցեր ուղղել՝  «ի՞նչ են անում երկու պինգվինները Աֆրիկայում », որոշ օգտատերեր բացատրում են, որ «հակառակ տարածված կարծիքի, պինգվիններն ապրում են ոչ միայն Անտարկտիդայում, այլև՝ Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել