Հայտնի դիզայներ և արքայազն Չարլզի մտերիմ ընկեր՝ Նիքի Հեսլեմը, կոշտ քննադատության է ենթարկել Մեգան Մարքլին և նրա ընտանիքին։

«Մեգանի հարազատները շատ հասարակ են։ Եվ սարսափելի կլիներ, եթե այդ հսկայական կտորը հայտնվեր հարսանիքին (Թոմաս Մարքլը)։ Արքայական ընտանիքի անդամները գաղափար անգամ չունեն՝ ինչպես նրա դեմ պայքարել։ Մեգանի ընտանիքում միակ կարգին մարդը Մեգանի մայրն է՝ Դորիան»,-հայտարարել է պարոն Հեսլեմը։

Քննադատության են ենթարկվել ոչ միայն Սասեքսի դքսուհու հարազատները, այլև նրա հարսանեկան զգեստը։ Նիքին հայտարարել է, որ հագուստը շատ հասարակ էր նման արարողության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել