Հուլիսի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Բ. Հ.-ի համար ազգական Վ. Հ.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են հոգեմետ դեղորայքի ցանկում հաշվառված «Սերեստա» գրառմամբ 50 միլիգրամանոց 12 դեղահաբ:  

ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության,   նախապատրաստվում են նյութեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել