168.am-ը գրում է.

ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհուրդը հուլիսի 6-ին Ժնեւում կայացած նստաշրջանում ընդունել է Եվրամիության երկրների նախաձեռնած բանաձեւը Սիրիայի վերաբերյալ՝ չնայած այդ երկրի ներկայացուցչի, ինչպես նաեւ Կուբայի, Չինաստանի, Իրաքի եւ մի շարք այլ երկրների կողմից քննադատությանը: Փաստաթղթի՝ Ռուսաստանի կողմից առաջարկված ուղղումները չեն ստացել ձայների մեծամասնություն։

Բանաձեւում, մասնավորապես, ասված է, որ Սիրիայի կառավարության կողմից կռվում են ահաբեկիչներ: Այն դատապարտում է մարդու իրավունքների խախտումները, որոնք կատարում են բոլոր կողմերը: Դրա հետ մեկտեղ տեքստում հատկապես ընդգծված են մարդու իրավունքների «սիստեմատիկ, համատարած եւ կոպիտ խախտումները Սիրիայի իշխանությունների եւ նրանց հետ կապված աշխարհազորային կազմավորումների» կողմից, «ներառյալ օտարերկրացի ահաբեկիչ-զինյալները եւ արտասահմանյան կազմակերպությունները, որոնք կռվում են Սիրիայի իշխանությունների կողմից»:

Ասվում է նաեւ «Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի շարունակվող կիրառման» եւ նրանց կողմից «քաղաքացիական բնակչության սովահարության եւ պաշարման» դատապարտման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել