Tert.am-ը գրում է.

Սյունիքի և Վայոց ձորի մարզեր 2-օրյա աշխատանքային այց կատարած վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արենի գյուղում է: 

«Ես այսօր ձեր առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկան և չեն կարող լինել արտոնյալներ: Հայաստանում մաֆիոզ կառավարման ժամանակներն ավարտվել են. մաֆիոզ շուստռիությունների ժամանակներն ավարտվել են, և յուրաքանչյուրը հավասար է օրենքի առաջ, և ամեն օրինախախտը պատասխանատվություն է կրելու: Եվ օրինականությունը լինելու է այն սյունը, որի վրա հիմնված է լինելու պետությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ բարկ արևի տակ իր հետ հանդիպման եկած Արենի գյուղի բնակիչներին:

Նա նկատեց. «Մետրերով ու կիլոմետրերով առաջ ենք գնալու, քանի որ ես գիտեմ, որ այդ ամենի համար ես ունեմ ձեր վստահությունը»: Այս հայտարարությունն ընդունվեց առավել ջերմ ծափահարություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին նկատեց, որ ժողովրդից թալանվածից մոտ 10 միլիարդի չափով վերադարձնելու են համայնքներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել